Գրքերի նախադիտումն ու ներբեռնումը

Այս շարքում ընդգրկված գրքերը թվարկված են ստորև և դասավորված են հաջորդականությամբ՝ հիմնարար հարցերից մինչև խոր թեմաները: Եթե գրքերը ներբեռնելու համար ձեզ օգնություն է անհրաժեշտ, այցելեք մեր Օժանդակության էջը: Խնդրում ենք հաստատել ձեր համաձայնությունը տարածման կանոնների հետ՝ սույն գրքերը ներբեռնելու համար:

Կայքի ֆայլերը տարածելու կանոնները

«Կենդանի հոսք» ծառայությունը ուրախությամբ տրամադրում է այս յոթ գրքերի անվճար էլեկտրոնային տարբերակները: Հուսով ենք՝ շատերը կկարդան այս բոլոր գրքերն ու դրանք կերաշխավորեն ուրիշներին: Մենք խնդրում ենք այս ֆայլերը տպել բացառապես ձեր անձնական օգտագործման համար: Խնդրում ենք այս ֆայլերը որևէ տեսքով չտեղադրել այլ կայքերում: Եթե ցանկանում եք մի քանի օրինակ պատճենել, խնդրում ենք mmb.permissions@lsm.org հասցեին մանրամասն գրավոր բացատրություն ուղարկել դրանք օգտագործելու նպատակի մասին և թույլտվություն խնդրել: Մենք նաև ձեզ խնդրում ենք պահել հեղինակային իրավունքը՝ ըստ գործող օրենսդրության: Այս PDF ֆայլերը չպետք է որևէ կերպով փոփոխության ենթարկվեն կամ մշակվեն:

Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Առաջին մաս
Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Առաջին մաս
Վիթնես Լի և Վոչման Նի
Կազմի հետևի կողմից. Քրիստոնեական կյանքը լի է խոր նշանակությամբ և իմաստով, սակայն շատերը ծանոթ չեն այդ կյանքի հիմնական տարրերին, որոնք ներկայացված են Աստծու Խոսքում` Աստվածաշնչում: Վոչման Նիի և Վիթնես Լիի Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը (1-ին մաս) գիրքը պարունակում է քրիստոնեական կյանքի շարադրանքն ու նկարագրությունը: Մարդկային կյանքի խորհրդին նվիրված առաջին գլխում ներկայացված է Աստծու փրկության ծրագիրը: Հաջորդ գլուխներում մանրամասնորեն նկարագրվում են քրիստոնյայի մի քանի հիմնական ապրումները: Վերջին գլուխը բացահայտում է հավատացյալի քրիստոնեական կյանքի կարևորագույն բանալին` մարդկային հոգում Քրիստոսին փորձառաբար ապրելը: Այս հաղորդումներն Աստծուն փնտրող և աճել ցանկացող հավատացյալներին կօգնեն հարուստ և իմաստալից քրիստոնեական կյանքի ամուր հիմք դնել:

Ներբեռնել PDF Խնդրում ենք հաստատել ձեր համաձայնությունը տարածման կանոնների հետ՝ սույն գիրքը ներբեռնելու համար:

Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Երկրորդ մաս
Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Երկրորդ մաս
Վիթնես Լի և Վոչման Նի
Կազմի հետևի կողմից. Քրիստոնեական կյանքի կենտրոնական դրույթն Իրեն` Քրիստոսին ճանաչելն է: Դրա համար մենք պետք է ամեն օր հպվենք և կենդանի կերպով ապրենք Նրան: Այդ ապրումը որոշ հիմնական տարրեր է պարունակում, այդ թվում` պատշաճ հոգևոր կերակուրը, կանոնավոր հոգևոր երկրպագությունը և խոր հոգևոր աճը: Վոչման Նիի և Վիթնես Լիի Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը գրքի երկրորդ մասը բացահայտում է առողջ քրիստոնեական կյանքի երեք հիմնական տարրերը, այն է` Տիրոջ հետ ժամանակ անցկացնելը, պարզ կերպով Նրան հպվելը և Նրա մեջ խորապես աճելը: Այս հաղորդումները փնտրող քրիստոնյաներին կբերեն Աստծու Խոսքում առատորեն սնվելուն, մշտապես Քրիստոսին հպվելուն և խոր ու ծածուկ կերպով Աստծուն ապրելուն:

Ներբեռնել PDF Խնդրում ենք հաստատել ձեր համաձայնությունը տարածման կանոնների հետ՝ սույն գիրքը ներբեռնելու համար:

Համաբովանդակ Քրիստոսը
Համաբովանդակ Քրիստոսը
Վիթնես Լի
Կազմի հետևի կողմից. Հին Կտակարանի բոլոր խորհրդապատկերներն ու նախատիպերը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշալի նկարն են ներկայացնում: Առավել նշանակալի և այդուհանդերձ հարկ եղած ուշադրության չարժանացած խորհրդապատկերներից մեկը բարի երկիրն է: Համաբովանդակ Քրիստոսը գրքում Վիթնես Լին ներկայացնում է Երկրորդ Օրինաց Գրքի մի քանի հատվածների մեկնությունը` ցույց տալով, որ Իսրայելի զավակների կողմից ժառանգված երկիրը խորհրդապատկերում է Քրիստոսին` մեր նորկտակարանյան ժառանգությանը: Վիթնես Լին ներկայացնում է բարի երկրի անքննելի հարստության մանրակրկիտ ուսումնասիրությունը` բացատրելով բոլոր խորհրդապատկերները և ցույց տալով, թե ինչպես են դրանք կիրառվում հավատացյալների ապրումների հանդեպ: Յուրաքանչյուր էջում նա Աստծու փնտրողներին ոգևորում է` Աստծու հավիտենական մտահղացման իրականացման համար ամեն օր ապրել Քրիստոսին և վայելել Նրան՝ որպես բարի երկրի:

Ներբեռնել PDF Խնդրում ենք հաստատել ձեր համաձայնությունը տարածման կանոնների հետ՝ սույն գիրքը ներբեռնելու համար:

Աստծու տնտեսությունը
Աստծու տնտեսությունը
Վիթնես Լի
Կազմի հետևի կողմից. 1927թ.-ին Վոչման Նին հրատարակեց Հոգևոր մարդը գիրքը, որը դարձավ դասական հոգևոր աշխատություն քրիստոնյայի աճի և զարգացման մասին: Այնտեղ նա շարադրել էր աստվածաշնչային ճշմարտությունն այն մասին, որ մարդը կազմված է երեք մասից` հոգուց, շնչից և մարմնից: Դա կենտրոնական և առանցքային հայտնությունն է հոգևոր կյանքում հավատացյալի աճի և զարգացման համար: Աստծու տնտեսությունը գրքում նրա ամենամոտ համագործակիցը` Վիթնես Լին, զարգացնում է այդ դրույթը և ցույց տալիս Աստվածաշնչի կենտրոնական հայտնությունը, այն է` Աստված ուզում է Իրեն ներդնել մարդու մեջ, որպեսզի Իր լիակատար արտահայտությունը ձեռք բերի եկեղեցում: Այս գրքում Վիթնես Լին պարզորեն բացահայտում է Աստվածային Երրորդության շարժումը և հավատացյալներին ցույց տալիս, թե ինչպես կարելի է գործնականում օժանդակել Աստծուն` Նրա հավիտենական ծրագիրը իրագործելու համար:

Ներբեռնել PDF Խնդրում ենք հաստատել ձեր համաձայնությունը տարածման կանոնների հետ՝ սույն գիրքը ներբեռնելու համար:

Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Երրորդ մաս
Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Երրորդ մաս
Վիթնես Լի և Վոչման Նի
Կազմի հետևի կողմից. Կան Քրիստոսի ևս մի քանի ապրումներ, որոնք կարելի է քրիստոնեական կյանքի համար հիմնարար համարել: Մենք` հավատացյալներս, պետք է ոչ թե ճիշտ ու սխալի սկզբունքի, այլ կյանքի սկզբունքի` առավել բարձր սկզբունքի համաձայն ապրենք: Երբ Աստծու կյանքը գործում է մեր ներսում, այդ կյանքի շողարձակումը մեզ հանգեցնում է պատշաճ ապրելակերպի և մեզ մյուս հավատացյալների հետ կառուցում է` որպես Աստծու ընդհանրական արտահայտությունը, այսինքն` եկեղեցին: Վոչման Նիի և Վիթնես Լիի Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը գրքի երրորդ մասը մանրամասնորեն քննում է այս ապրումները: Այս հաղորդումները բոլոր հավատացյալներին հոգևոր սնունդ կտան` թե՛ Տիրոջ մեջ անհատական աճի, թե՛ եկեղեցու կառուցման և աճի համար:

Ներբեռնել PDF Խնդրում ենք հաստատել ձեր համաձայնությունը տարածման կանոնների հետ՝ սույն գիրքը ներբեռնելու համար:

Կյանքի գիտությունը
Կյանքի գիտությունը
Վիթնես Լի
Կազմի հետևի կողմից. Աստծու ցանկությունն այն է, որ մարդու մեջ ձեռք բերի լիարժեք ընդհանրական արտահայտություն, մարդու, ով ունի Նրա պատկերը, դրսևորում է Նրա փառքը և ունի Նրա իշխանությունը, որպեսզի վերջ դնի Նրա թշնամուն: Սակայն քիչ քրիստոնյաներ են գիտակցում, որ այդ ցանկությունը կարելի է իրագործել միայն Աստծու իսկ կյանքի միջոցով: Եվ ավելի քիչ են նրանք, ովքեր անդրադարձել են այն բանին, որ ճանաչեն և ապրեն աստվածային կյանքը, որը մեզ համար հասանելի է դարձել Քրիստոսի մահվան և հարության միջոցով: Կյանքի գիտությունը գրքում Վիթնես Լին լույս է սփռում այն ճանապարհի վրա, որ դեպի կյանք է տանում, որը սկսվում է վերածննդից և ավարտվում կյանքի ներքին զգացողությամբ: Կյանքի գիտությունը Քրիստոսին փորձառաբար ապրելու իրական հիմք է դնում և ընթերցողին բերում է մեկ այլ` Կյանքի փորձառությունը գրքին:

Ներբեռնել PDF Խնդրում ենք հաստատել ձեր համաձայնությունը տարածման կանոնների հետ՝ սույն գիրքը ներբեռնելու համար:

Փառավոր եկեղեցին
Փառավոր եկեղեցին
Վոչման Նի
Կազմի հետևի կողմից. Աստված եկեղեցուն` փրկագնված հավատացյալներին, նայում է երկնային տեսանկյունից: Նա նրան նայում է ոչ թե որպես մեղքի ու մեղքերի զորությունից հաղթվածի, այլ որպես Քրիստոսի փառավոր զույգի: Փառավոր եկեղեցին գրքում Վոչման Նին դիտարկում է Աստվածաշնչում եկեղեցու չորս կարևոր պատկերները. Եվային` Ծննդոց 2-րդ գլխում, կնոջը` Եփեսացիներին ուղղված թղթի 5-րդ գլխում, կնոջը` Հայտնության 12-րդ գլխում, և հարսին` Հայտնության 21 և 22-րդ գլուխներում: Յուրաքանչյուր դեպքում նա ցույց է տալիս եկեղեցու բարձր կոչումը. այն պետք է իրականացնի Աստծու հավիտենական մտահղացումը: Գիրքը լույս է տեսնում նոր թարգմանությամբ` հավելվածով, որը ներառել է վերջերս հայտնաբերված ձեռագիր նշումները, որոնք արվել են հաղորդումների ժամանակ: Փառավոր եկեղեցու տվյալ հրատարակությունը Վոչման Նիի` 1939թ.-ի աշնանից մինչև 1942թ.-ի աշունը արված հաղորդումների առավել լիարժեք գրառումն է:

Ներբեռնել PDF Խնդրում ենք հաստատել ձեր համաձայնությունը տարածման կանոնների հետ՝ սույն գիրքը ներբեռնելու համար: