Ինչպես սկսել այս շարքի գրքերն օգտագործել


	Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Առաջին մաս 
	Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Երկրորդ մաս 
	Համաբովանդակ Քրիստոսը 
	Աստծու տնտեսությունը 
	Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Երրորդ մաս 
	Կյանքի գիտությունը 
	Փառավոր եկեղեցին

Այս շարքի գրքերը կարելի է ներբեռնել որպես PDF ֆայլեր: Ձեզ անհրաժեշտ կլինի անվճար հասանելի Adobe Reader ծրագիրը՝ PDF ֆայլերը դիտելու և տպելու համար: Խնդրում ենք ուշադիր կարդալ տարածման կանոնները, որոնք կարգավորում են այս ֆայլերի տարածումը: Ներբեռնման համար տրամադրված հրատարակությունները դասավորված են հատուկ կարգով՝ հիմնարարից առաջանցիկ: Այս դասավորությունը նպատակ ունի առավելագույնի հասցնել ներկայացված թեմաների ձեր հասկացողությունն ու գնահատականը:

Այս յոթ գրքերն ընթերցելիս խնդրում ենք սկսել հետևյալ գրքից՝ Քրիստոնեական կյանքի հիմնական տարրերը, Առաջին մաս. այն որպես ներածություն կծառայի ամբողջ շարքի համար: Այնուհետև ընթերցեք երեք գրքից կազմված հաջորդ շարքը՝ ներկայացված հաջորդականությամբ: Այս՝ երկրորդ, շարքը շոշափում է որոշ հիմնարար առողջ քրիստոնեական կիրարկումներ, ներկայացնում է Քրիստոսին՝ որպես բոլոր դրական բաների իրականության և Աստծու հավիտենական ծրագրի կենտրոնի, ծրագիր, որն Աստվածաշունչը կոչում է «Աստծու տնտեսություն» (Ա Տմթ 1:4): Սա որպես հիմք ունենալով՝ վերջին երեք գրքերը բացահայտում են հավատացյալի՝ աստվածային կյանքի զարգացող փորձառությունները և ներկայացնում Աստծու վերջնական նպատակը եկեղեցու միջոցով: Մենք հուսով ենք, որ ամբողջ շարքի նման աստիճանական ընթերցումը ձեզ կօգնի ավելի շատ ճանաչելու Աստծուն ու Նրա մտահղացումը: