LIVING STREAM MINISTRY
Հրատարակություններ մասսայական տարածման համար
Բարի գալուստ հրատարակությունների զանգվածային տարածման կայք
2003թ.-ից սկսած «Living Stream Ministry»-ն իր հրատարակությունների ընտրանի է տրամադրել մասսայական տարածման համար: Մասնավորապես, յոթ գրքից բաղկացած մի շարք է հրատարակվել 40 լեզուներով, և լեզուների շարքը պարբերաբար համալրվում է: Մեր ցանկությունն այն է, որ մասսայական տարածման համար նախատեսված այս հրատարակությունները լայնորեն տարածվեն ողջ երկրագնդով մեկ՝ հասնելով նրանց, ովքեր ձգտում են ճանաչելու Աստծուն ու Նրա մտահղացումը՝ անկախ ազգությունից կամ լեզվից:
Կայքի միջոցով մենք ուրախ ենք ձեզ տրամադրել այս յոթ հրատարակությունների ողջ բովանդակությունը ներկայումս հասանելի լեզուներով: Որքան միջոցները թույլ տան, մենք կջանանք ժամանակ առ ժամանակ այլ լեզուներով հրատարակություններ ավելացնել: Ձեզ առաջարկում ենք կարդալ Ինչպես սկսել բաժինը, որը ձեզ կօգնի առավելագույն օգուտ ստանալու այդ գրքերի ընթերցումից: Մենք նաև ողջունում ենք ձեր առաջարկներն ու ցանկությունները, ներառյալ ձեր՝ այս գրքերի տպագրված օրինակները ձեռք բերելու խնդրանքը, ինչն այժմ հնարավոր է նրանց միջոցով, ովքեր շատ երկրներում մեզ հետ համագործակցում են տարածման հարցում: